Մեր իշխանությունները որոշակի պայմանավորվածություններ ունեն ադրբեջանցիների և թուրքերի հետ, որ չպետք է կատարելագործեն մեր ունակությունները բանակի ներսում․ Օհանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:39 11-01-2023
Ընդհանրապես զորավարժություններն անցկացվում են ոչ թե մարտահրավերներից, սպառնալիքներից խուսափելու, ալ դրանց դիմագրավելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հրաժարվում են ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, քանի որ դրանք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում:

«Ակնհայտ է, որ դեռևս սպառնալիք է մնում թուրք-ադրբեջանական տանդեմը: Եթե ՀԱՊԿ համակարգը, եթե հայ-ռուսական հարաբերությունները նրա համար են, որ նաև մենք դիմագրավենք սպառնալիքներին Թուրքիայից, ապա հասարակ զորավարժությունները նրա համար են, որ մենք նաև դիմագրավենք այն սպառնալիքները, որոնք գալիս են Ադրբեջանից: Զորավարժությունների հիմնական նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ շրջանակներում՝ նաև միջազգային փորձի փոխանակումն է, պատրաստության աստիճանի բարձրացումը: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե մենք հրաժարվում ենք ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ մեր ԶՈՒ պատրաստության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձևից, որտեղ կատարելագործվում են նաև դաշտային պատրաստվածությունը պատերազմ մղելու, պաշտպանելու համար: Երկրորդ, ՀԱՊԿ-ի զորավարժություններին այսօր այլընտրանք գոյություն ունի՞, թե ոչ: Իհարկե, գոյություն չունի: Մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել , իհարկե ոչ և նման միջոցառումները պետք է օգտագործել մեր ԶՈՒ պատրաստականության, ունակությունների բարձրացման համար»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ վարչապետի այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ այսօրվա իշխանությունները որոշակի պայմանավորվածություններ ունեն ադրբեջանցիների և թուրքերի հետ, որ չպետք է կատարելագործեն մեր ունակությունները ոչ միայն մեր բանակի ներսում, այլ նաև ռազմաքաղաքական այն դաշինքի հետ, որի շրջանակներում մենք անընդհատ աշխատում ենք․

«Եթե ինքն ասում է, որ տարածաշրջանում լարվածություն կարող է ստեղծել, դա նշանակում է, որ այն խոսքերը, որ ինչ-որ ժամանակ առաջ Ալիևն ասում էր, որ չպետք է թույլ տանք, որ հայկական բանակը կայանա, երեկ էլ ասաց, որ լավ չի ընդունում, երբ հայկական բանակը նոր զենք-զինամթերք է ձեռք բերում Հնդկաստանից։ Այսինքն այդ պայմանավորվածությունն իրողություն է: Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ակնհայտ է»,-ասաց նա՝ հարցնելով՝ չի՞ երևում, որ պարտված իշխանություններն անընդհատ ճնշման, թելադրանքի ներքո են գտնվում:

Օհանյանը նշեց, որ այս ամենին հակադրելու համար ընդհակառակը, շատ արագ պետք է կատարելագործենք մեր բանակը և մարտունակությունը բարձրացնենք։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ

Ձեզ գուցե հետաքրքրի