Նիկոլ Փաշինյանը խասյաթ ունի լավ պրոցես սկսելու ու այն տապալելու․ Դանիել Իոաննիսյան
copy image url

Նիկոլ Փաշինյանը խասյաթ ունի լավ պրոցես սկսելու ու այն տապալելու․ Դանիել Իոաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 19:23 09-01-2023
«Շնորհավորենք ռեֆորմի դիմադրության դրոշակակիրներին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Վահե Ղազարյանին ՆԳ նախարար, Արամ Հովհաննսիայնին ոստիկանապետ, իսկ Կամո Ցուցուլյանին փրկարար ծառայության պետ նշանակելով Նիկոլ Փաշինյանը տապալեց իր իսկ նախաձեռնած ոստիկանական բարեփոխումները, ապահովեց ձեռք բերված հաջողությունների ետնագլորը և ոստիկանական վատ ավանդույթների էքսպանսիան փրկարար ծառայությունում։

Նիկոլ Փաշինյանը խասյաթ ունի լավ պրոցես սկելու ու այն տապալելու։ Այդպես, նա հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանի նմաններին նշանակեց պաշտոնների ու սկսեց այրել հեղափոխության ալիքը։

Պարզապես, Փաշինյանը մի կողմից հեռու չէ ախպերավարի վիճակներին տեղի տալուց և բազմաթիվ կոռուպցիոներներ կարողանում են շահել իր սիրտը (ու ստանալ իշխանություն)։ Մյուս կողմից նա ուզում է, որ այս տուրբուլենտ վիճակներում ոստիկանները իրենց շատ կոմֆորտ զգան և անվերապահ աջակցեն իրեն ու դրա համար նա զոհում է բարեփոխումը։

Հասարակական կազմակերպություններս, բնականաբար, այլևս դադարեցնում ենք մեր աշխատանքը ռեֆորմի վրա, քանի որ ռեֆորմի դիմադրության դրոշակակիրների հետ ծիծաղելի է ռեֆորմից խոսելը։ Մանրամասները կհայտարարենք շուտով։

Հ.Գ. Բնականաբար, շարունակելու ենք հետևել համակարգին և բարձրացնել խնդիրները։ Կոռուպցիոներներին ուրախանալու առիթ չենք տալու»։

Ամենից շատ դիտված