Ընտրություններից առաջ Կապանին 9 մլրդ դրամ է հատկացվել՝ կրթական ծրագրի համար․ Դանիել Իոաննիսյան
copy image url

Ընտրություններից առաջ Կապանին 9 մլրդ դրամ է հատկացվել՝ կրթական ծրագրի համար․ Դանիել Իոաննիսյան

Ներքին 3 տարի առաջ - 15:12 14-11-2021

Թե՛ Կապանում, թե՛ մյուս համայնքներում ընտրական իրավիճակը հանգիստ է: Այս մասին Կապանում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա արձանագրմամբ՝ համայնքներում Էական ընտրական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ընտրատեղամասերում ընտրական գործընթացը վատ է կազմակերպված, նկատվել են տեխնիկական խնդիրներ:

«Անկախ դիտորդն» արձանագրել է Կառավարություն կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպք:Մասնավորապես՝ ընտրություններից առաջ Կապանին 9 մլրդ դրամ է հատկացվել՝ կրթական ծրագրի համար.

«Խնդիրը նրանում է, որ այս ծրագրի մասին հայտարարվեց ընտրություններից առաջ և սկսվեց հենց Կապանով: Եթե դա պետք է սկսվեր Կապանով, ապա կարելի էր սպասել մի քանի օր և ավելի ուշ սկսել, կամ էլ կարելի էր սկսել այլ համայնքով: Սա կարողէ ազդել ընտրողների վրա»,-ասաց Իոննիսյանը:

Ամենից շատ դիտված