Մեսսին վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում
copy image url

Մեսսին վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում

Սպորտ 2 տարի առաջ - 17:00 03-01-2023
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին վերադարձել է Փարիզ և վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական L’Équipe պարբերականը։

Հաղորդվում է, որ 35-ամյա հարձակվողը հունվարի 3-ին մարզվում է անհատական ծրագրով, իսկ ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի ընդհանուր խմբին կմիանա հունվարի 4-ին։

Սպասվում է, որ այս ամիս Մեսսին ու ՊՍԺ-ն կհայտարարեն պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու մասին։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին մասնակցել է 13 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Ամենից շատ դիտված