Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության (Լիգա 1) մեկնարկային տուրում փայլուն հանդիպում է անցկացրել գործող չեմպիոնը. ՊՍԺ-ն 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Կլերմոնի» դարպասը։
Հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացվել է. հաշվենյատ հարվածով գոլի հեղինակ է դարձել Նեյմարը։
Հանդիպման 26-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին կրկնապատկել է հաշիվը, իսկ 38-րդ րոպեին Մարկինյոսը խփել է 3-րդ գոլը։
80-րդ րոպեին հիանալի կոմբինացիայի վերջնամասում Նեյմարն այս խաղում կատարել է 3-րդ գոլային փոխանցումը. գոլով աչքի է ընկել Մեսսին։ Արգենտինացին 86-րդ րոպեին շրջադարձ հարվածով հիանալի գոլ է խփել՝ ձևակերպելով դուբլ։
Հանդիպման տեսությունը.