ԱՄՆ-ը Հարավային Կորեայի հետ համատեղ միջուկային զորավարժություններ չի քննարկում. Բայդեն
copy image url

ԱՄՆ-ը Հարավային Կորեայի հետ համատեղ միջուկային զորավարժություններ չի քննարկում. Բայդեն

Արտաքին 2 տարի առաջ - 16:50 03-01-2023
Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան այս պահին չեն քննարկում համատեղ զորավարժություններին ամերիկյան միջուկային ուժերի ներգրավման հարցը։ Այս մասին տեղեկացնում Reuters լրատվական գործակալությանը:

Բայդենի խոսքերը հակասել են Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի խոսքերին, ով հայտնել էր, թե Վաշինգտոնը բանակցություններ է վարում ԱՄՆ միջուկային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ:

Բայդենին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ն այժմ Հարավային Կորեայի հետ քննարկում Է համատեղ միջուկային զորավարժությունների անցկացման հնարավորությունը: «Ո՛չ», - պատասխանել է Բայդենը։

Ավելի վաղ Յուն Սոկ Յոլը Chosun Ilbo թերթին հարցազրույցում հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի «արդյունավետ ընդլայնված զսպումն ապահովելու» համար Վաշինգտոնը և Սեուլը բանակցություններ են վարում «միջուկային միջոցների բնագավառում համատեղ պլանավորման և համատեղ զորավարժությունների հայեցակարգի շուրջ, և ԱՄՆ-ը բավականին դրականորեն է տրամադրված դրան»:

«Միջուկային զենքերը պատկանում են Միացյալ Նահանգներին, սակայն պլանավորումը, տեղեկատվության փոխանակումը, զորավարժությունները և վարժանքները պետք է համատեղ իրականացվեն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի կողմից», - նշել է Հարավային Կորեայի նախագահը:

Միևնույն ժամանակ Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ նման համագործակցությունը չի հանգեցնի միջուկային զենքի համատեղ կիրառման համաձայնագրի։ Ավելի վաղ երկու կողմերն էլ նշել էին, որ հակամարտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է ժամանակին «ռազմավարական միջոցներ» տեղակայել Կորեական թերակղզում, ինչը ենթադրում է ժամանակակից օդուժ, սուզանավեր և ավիակիր խմբեր։

Յուն Սոկ Յոլի այս հայտարարությանը նախորդել էր Հյուսիսային Կորեայի պետական գործակալության հայտարարությունը, որ Կիմ Չեն Ընը կոչ է արել մշակել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ և էապես ավելացնել երկրի միջուկային զինանոցը:

Բացի այդ, անցյալ շաբաթ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Հարավային Կորեան, անկասկածելիորեն, դարձել է Հյուսիսային Կորեայի թշնամին, և հայտնել էր ռազմական նոր նպատակների մասին:

ԿԺԴՀ-ի վարած քաղաքականության առնչությամբ հունվարի 2-ի երեկոյան հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն:

«Եվրամիությունը ԿԺԴՀ-ին կոչ Է անում դադարեցնել ռազմական լարվածություն առաջացնող գործողությունները, այդ թվում՝ հրթիռների արձակումները և անօդաչու թռչող սարքերի արձակումները երկրի սահմաններից դուրս:ԵՄ-ն ԿԺԴՀ-ին կոչ է անում վստահելի քայլեր ձեռնարկել լիարժեք, ստուգման ենթակա և անշրջելի միջուկազերծման ուղղությամբ», - նշված է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսնակի տարածած հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում