Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը երբևէ շփում չի ունենա Ռուբեն Վարդանյանի հետ
copy image url

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը երբևէ շփում չի ունենա Ռուբեն Վարդանյանի հետ

Արտաքին 2 տարի առաջ - 11:00 28-12-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք շփումներ չի ունենա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է նախօրեին կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը շփումներ ունենում է Արցախի բնակչների հետ, սակայն հրաժարվել է վերջիններիս անունները հրապարակել։ Նրա խոքսով՝ եթե այդ մարդկանց անունները բարձրաձայնվեն, ապա «հնարավոր է, որ նրանց վրա ճնշումներ գործադրվեն»։ «Նման շփումներ եղել են, և դա գաղտնիք չէ»,- ասել է նա:

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ադրբեջանական կողմը երբեք շփում չի ունենա Ռուբեն Վարդանյանի հետ։ Վերջինս շեշտել է, որ «Արցախի բնակչության հետ շփումներ կլինեն նաև հետագայում, և Բաքուն դա նորմալ է համարում»։

«Ադրբեջանական պետությունը բարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղի էթնիկ հայերն իրավունք ունեն ապրելու Ադրբեջանում, և ադրբեջանական պետությունը պատրաստ է ապահովել նրանց իրավունքները»,- եզրափակել է Ջեյհուն Բայրամովը։

Ամենից շատ դիտված