Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Բողոքի ակցիա Արցախի օդանավակայանի դիմաց, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնական շտաբը։ Հիմնական պահանջն է հավատարիմ մնալ 09.11.2020թ․ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրին և ապաշրջափակել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Բերձորի միջանքը, որն արդեն 17 օր է արգելափակված է ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից՝ Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ։
Ակցիայի մասնակիցները՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ պահանջել են հանդիպում զորակազմի հրամանատար գեներալ Վոլկովի հետ, սակայն ըստ մի գնդապետ խաղաղապահի Վոլկովը տեղում չէր։ Ակտիվիստները որոշում կայացրեցին գիշերակացով մնալ շտաբի մուտքի մոտ այնքան, մինչև գեներալ Վոլկովը կգա նրանց հետ հանդիպման և կպատասխանի հուզող հարցերին»։