ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետները անվտանգության կանոնների շրջանակներում ցերեկը կաշխատեն Լվովում, իսկ գիշերը կմեկնեն Լեհաստան։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նրանք կշարունակեն դա անել այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգության իրավիճակը թույլ կտա», - ասել է նա: