Իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:
Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։