Ինձ հարվածելու նպատակով կնոջս թիրախավորելը, ծայրահեղ անբարո վարմունք է․ Մելիքյան
copy image url

Ինձ հարվածելու նպատակով կնոջս թիրախավորելը, ծայրահեղ անբարո վարմունք է․ Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 22:03 26-12-2022
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է կնոջ, դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։

«Ինձ հարվածելու նպատակով (դիմացից էլ, թիկունքից էլ) կնոջս թիրախավորելը, իհարկե, ծայրահեղ անբարո վարմունք է։ Առաջնորդվել ու առաջնորդվում եմ «ամեն մեկի հատուցումը լինելու է ըստ իր արդարության» սկզբունքով, և բազմիցս տեսել եմ այդ սկզբունքի անշեղ գործողությունը։ Էլի եմ տեսնելու։ Բայց դա՝ հետո։

Իսկ հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ջերմ խոսքերի համար»,- սոցցանցի իր էջում նշել է նա։

Ամենից շատ դիտված