Արցախի Բերձորի միջանցքից արդբեջանցիները հերթական սադրիչ տեսանյութն են հրապարակել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են հավաքվում միջանցքի տարածքում ռուս խաղաղապահների տեղադրված վրանները։
Արցախի մեր զրուցակիցն
Oragir.News-ին ասաց, որ ադրբեջանական աղբյուրի տարածած տեսանյութը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն հերթական սադրանք է։ «Դա ադրբեջանական նյութ է, որը կարելի է դասել դեռևս օրեր առաջ տարածված մեկ այլ տեսանյութի շարքին։ Այն ժամանակ էլ հայտարարվում էր, թե տեսանյութում միջանցքով անցնող բեռներով արցախցիների համար հումանիտար օգնություն է տեղափոխվում։
Բոլորս էլ, սակայն, տեսանք, որ տարածվող տեղեկությունն իրականության հետ որևէ կապ չուներ ու այդ բեռներն ընդամենը ռուսների կարիքների համար էին»,- ասաց նա։