Ալիևի օգնականը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքը շրջափակելու հարցով «քարոզչությունը»
copy image url

Ալիևի օգնականը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքը շրջափակելու հարցով «քարոզչությունը»

Արտաքին 2 տարի առաջ - 12:05 24-12-2022
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական կողմին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի փակման հարցով իրականացվող «քարոզչությունը»։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են այսպես կոչված ադրբեջանցի ակտիվիսները մի կողմ քաշվում և ճանապարհ տալիս դեպի Երևան շարժվող Կարմիր խաչի շարասյանը։

Վերջինս միևնույն ժամանակ պնդել է, որ Լաչինի միջանցքը բաց է հումանիտար և քաղաքացիական նպատակների համար։ «Շարասյունն անցնում է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով։ Փոքրիկը և նրա ծնողները տեղափոխվել են Երևան: Ճանապարհը բաց է քաղաքացիական և մարդասիրական նպատակների համար։ Դադարեցրեք «շրջափակման» քարոզչությունը»,- գրել է Հիքմեթ Հաջիևը։

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջապետական ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից ծանր հիվանդությամբ 4 ամսական երեխան տեղափոխվել է Հայաստան։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում