Ուղիղ եթեր
ՊԵԿ նախագահն ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարին
copy image url

ՊԵԿ նախագահն ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարին

Ներքին 2 տարի առաջ - 18:04 22-12-2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական և վրացական կողմերի միջև մաքսային վարչարարության ընթացքում տեղեկատվության ավտոմատ փոխանակման առկայությունը։

Լևան Կակավան նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ, վերջին շրջանում կողմերի միջև համագործակցությունն առանձնահատուկ մակարդակի է հասել՝ ընդգծելով հարկային համակարգում կատարված բարեփոխումները:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊԵԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների վարչության վերլուծական հաշվետվությունների համակարգի, ինչպես նաև հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում ներդրված մոնիթորինգի չափանիշների, կամերալ ստուգումների վերաբերյալ հարցեր։

Քննարկումներ են ծավալվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։
Միաժամանակ, դիտարկվել են հարկային աուդիտի արդյունավետության բարձրացմանը, տարանցիկ փոխադրումներին առնչվող սահմանափակումների կիրառմանը, ինչպես նաև արագ փչացող ապրանքների մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության դրույթների իրագործման ընթացքին՝ ընդգծելով երկու երկրների միջև ներդրված տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի կարևորությունը։

Երկկողմ բանակցությունների օրակարգում էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև Հայաստանի և Վրաստանի տարածքներով տեղափոխվող բեռնատար տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի ստորագրման հարցը։

Քննարկվել են նաև Գոգավան-Գուգութի սահմանային անցակետերի համատեղ կառավարմանն ուղղված հարցեր։

Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան կարևորել են երկու երկրների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ