Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել, որ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների՝ այդ թվում նաև սննդի մատակարարումների ու շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը։
Վերջինս միևնույն ժամանակ կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու համար։
«Ես պատրաստ եմ ներգրավվել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ աջակցելու առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է նա։