Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
copy image url

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը

Արտաքին 2 տարի առաջ - 16:25 22-12-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը և Բայրամովը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը։

Տարածված հայտարարության համաձայն՝ կողմերը միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում ընդգծել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան-ակտիվիստներն արդեն տասնմեկերորդ օրն է ինչ փակ են պահում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի