Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»

Արտաքին 2 տարի առաջ - 17:56 20-12-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն մեղադրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև Արցախի բնակչության թվաքանակի վերաբերյալ «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»։

Այս մասին Հաջիզադեն գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կեղծ լուրեր տարածել Լաչինի ճանապարհի փակման և Ղարաբաղում բնակվող հայերի թվաքանակի մասին»,- գրել է Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող բազմաթիվ տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես են մեքենաներն անարգել անցնում Լաչինի ճանապարհով։

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջապետական ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ամենից շատ դիտված