Չընդհատե՛ք ինձ․ Վլադիմիր Վարդանյանը զայրացավ, ԱԺ-ում իրավիճակը թեժացավ

Ներքին 2 տարի առաջ - 14:02 20-12-2022
«Ես ձեզ այսօր շնորհավորում եմ, դուք կատարեցիք ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի մեծագույն երազանքներից մեկը։ Որոշ ժամանակ անց Իլհամ Ալիևի սեղանին կհայտնվի մի փաստաթուղթ, որում գրված է լինելու՝ հայերը իրար են մեղադրում, իրար ուտում են, պառակտում կա, այ էդեք անում դուք։ Այս մասին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ընդդիմությանը՝ ասաց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Հին բարին ու լավը չեմ, որ սրա մասին չխոսեմ և ոչ ոք իրեն թույլ չտա ինձ ընդհատել, իմ բոլոր անձնագրերը կպատճենեմ ու կտեսնեք, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ ոտքս թուրքական հողի վրա չեմ դրել։ ԱՄՆ-ն մի հատ լավ նախագահ ուներ, սպանեցին ափսոս, Քենեդին մի լավ խոսք ուներ, ասում էր՝ մի՛ հարցրեք ԱՄՆ-ն ինչ է արել ձեզ համար, հարցրեք՝ դուք ինչ եք արել ԱՄՆ-ի համար, հիմա հարցնում եմ ձեզ՝ դուք ի՞նչ եք արել, ամիսներով գործի չեք գալիս։ Մարդկանց բերանը հաց չի գնում, ընտանիքները բաժանված են, զանգում ես՝ չգիտես ինչ հարցնես, մեղադրեք իշխանությանը, մեկը լինի ձեզ հարցնի՝ 30 տարի ինչու Արցախի ճանաչման հարց չէիք դրել, դնեիք»,- ասաց Վարդանյանը՝ զայրացած շարունակելով․

«Կխոսեմ այնքան, ինչքան պետք է, ձեր հաշվին էլ կխոսեմ, ամիսներով գործի չեք եկել։ Մենք շատ լավ հիշում ենք մեր պարտականությունները և այն, ինչ գրված է փաստաթղթերում, իրագործվելու է։ Բայց նաև ուզում եմ հիշեցնել ձեզնից յուրաքանչյուրին, որ ամեն մեկս ունի պարտականությունը»,- ասաց իշխանական պատգամավորը։