Երևանի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու համար 2023 թվականին բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են։
«Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ»,- ասված է հաղորդագրությունում:
Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկությունն ըստ հասցեականության «Վեոլիա Ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին: