Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Արցախում  հումանիտար իրավիճակի կապակցությամբ
copy image url

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Արցախում հումանիտար իրավիճակի կապակցությամբ

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:36 18-12-2022
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, քանի որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։

Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լենռային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին է։

«Շուրջ 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։ Կիրակի Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել խաղաղ լուծում գտնել՝ ի բարօրություն մարդկանց»,- ասված է հրապարակման մեջ։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում