Թրակիան կդառնա համաշխարհային էներգետիկ խոշոր հանգույց․ Էրդողան
copy image url

Թրակիան կդառնա համաշխարհային էներգետիկ խոշոր հանգույց․ Էրդողան

Արտաքին 2 տարի առաջ - 00:32 17-12-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները կշարունակեն քայլեր ձեռնարկել կանխելու էներգետիկ ճգնաժամերը, որոնք նման են այն բանին, ինչն այսօր ապրում է Եվրոպան։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Ստամբուլի մերձակայքում գտնվող Սիլիվրի ստորգետնյա գազի պահեստների ընդլայնման նախագծի ավարտի արարողությանը։

Էրդողանը շեշտել է, որ Սիլիվրիի ստորգետնյա գազապահեստարանը՝ 3․2 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ, սկզբում հնարավորություն է տվել օրական 28 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել երկրի գազաբաշխման համակարգին։ Նրա խոսքով՝ օբյեկտի երկրորդ փուլի գործարկումով նրանում գազի պահեստավորման ծավալը կհասնի 4․6 միլիարդի, իսկ օրական գազամատակարարումը՝ 75 միլիոնն խորանարդ մետրի։ «Սիլիվրիի գազի պահեստն այսօր դարձել է ամենամեծը Եվրոպայում»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Սիլիվրիի գազապահեստարանի ներուժը թույլ է տալիս ծածկել կապույտ վառելիքի Թուրքիայի տարեկան պահանջարկի մինչև ութ տոկոսը։ Նա նաև նշել է, որ գազապահեստարանի էլեկտրաէներգիայի կարիքները հոգալու համար կառուցվել է նաև 4․2 ՄՎտ դրվածքային հզորությամբ հողմային տուրբին։ «Ամենազբաղված ժամանակահատվածում միայն Սիլիվրիի գազապահեստարանը կկարողանա ծածկել մեր երկրի ներքին պահանջարկի մեկ քառորդը»,- շարունակել է նա։

Այնուհետև Էրդողանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թրակյայի շրջանը կդառնա միջազգային նշանակության էներգետիկ կենտրոն։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարևոր բանակցություններ է վարել և կարևոր քայլերի շուրջ համաձայնության են եկել։

«Մեր նպատակն է կարճաժամկետ կտրվածքով Թուրքիայում ստեղծել գլոբալ կենտրոն, որտեղ կձեւավորվեն գազի գները»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Անկարայի հավասարակշռված էներգետիկ քաղաքականության շնորհիվ այսօր երկրում գործում է 7 գազատար։ «Այդ բոլոր քայլերն ուղղված են Թուրքիային էներգետիկայի համաշխարհային առևտրի գլխավոր խաղացողի վերածելուն»,- հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թուրքիայի էներգետիկ հայեցակարգը նախատեսում է մինչև 2053 թվականը (Ստամբուլի գրավման 600-ամյակը-խմբ․) երկրի կախվածությունը արտաքին աղբյուրներից նվազեցնել 71 տոկոսից մինչև 13 տոկոս։ «Թուրքական հոսք» գազատարի շնորհիվ մենք «կապույտ վառելիք» ենք մատակարարում Բուլղարիային, Հունաստանին, Հյուսիսային Մակեդոնիային, Ռումինիային, Բոսնիա և Հերցեգովինային, Սերբիայի և Հունգարիային։ Միևնույն ժամանակ, Անդրանատոլիական խողովակաշարի շնորհիվ եվրոպական շուկաներ է մատակարարվում ևս 18․5 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիայում նավթի օրական արդյունահանումը շուտով կհասնի օրական 100 հազար բարելի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում