ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ
copy image url

ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

Սպորտ 2 տարի առաջ - 00:54 15-12-2022
Կայացավ ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության 2-րդ կիսաեզրափակիչը։

«Ալ-բայթ» մարզադաշտում մրցեցին Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Ֆրանսիացիները հաղթեցին 2։0 հաշվով։

Հանդիպման մեկնարկում՝ 5-րդ րոպեին, հաշիվը բացել է Թեո Էրնանդեսը, իսկ 79-րդ րոպեին այն կրկնապատկել է Կոլո Մուանին։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ․ վճռորոշ խաղում ֆրանսիացիները գավաթը կվիճարկեն Արգենտինայի ընտրանու հետ։ Մարոկկոյի և Խորվաթիայի ազգային թիմերը կմրցեն 3-րդ տեղի համար։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված