Սահման պահող, սահմանից իջնող տղերքի աչքերին ո՞նց եք նայում․ զոհված հերոսի մայրը՝ ոստիկաններին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:47 14-12-2022
«Որ պահին ոստիկանությունը, ԱԱԾ-ն քաշվի մի կողմ, Նիկոլը բունկերից էլ է փախնելու։ Սա այլևս աթոռակռիվ չէ, սա գոյի պատերազմ է»,- այս մասին այսօր կառավարության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ոստիկաններին դիմելով ասաց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոս Գոռ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Երևանցինե՛ր, չկարծեք հանկարծ, որ եթե այսօր թուրքն Արցախ է մտել , Արցախը հանձնեք, հանգիստ ապրելու եք, չի լինելու նման բան, թուրքը կանգ չի առնելու։ Այսօր արդեն Զանգեզուրի կռիվ է անելու։ Ու դուք կարծում եք Երևանում խաղաղ կարողանալու ե՞ք ապրել»,-ասաց նա՝ դիմելով ոստիկաններին․ «Սահման պահող, սահմանից իջնող տղերքի աչքերին ո՞նց եք նայում։ Մտածում եք աշխատանքն եք կորցնելու։ Իսկ որ հայրենիք եք կորցնում, դրա մասին չեք մտածո՞ւմ»։

Մանրամասները՝ տեսանյութում․