Ադրբեջանը ՌԴ-ի համաձայնությամբ միջանցք է պահանջում ՀՀ-ից. Միքայել Զոլյան
copy image url

Ադրբեջանը ՌԴ-ի համաձայնությամբ միջանցք է պահանջում ՀՀ-ից. Միքայել Զոլյան

Ներքին 2 տարի առաջ - 21:44 14-12-2022
«Ֆակտոր թիվի»-ի հյուրը քաղաքագետ Միքայել Զոլյանն է։ Հարցազրույցի թեման Արցախում ստեղծված իրավիճակն է։

«Ռուսական խաղաղապահ առաքելությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները։ Այն, ինչ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված էր, որ պետք է Լաչինի միջանցքը լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբջանը նաև իր հերթին պարտավորվում էր երաշխավորել ազատ տեղաշարժը, հիմա տեղի չի ունենում։ Ադրբեջանը, պարզ է, որ չի ուզում դա ապահովել, իսկ ռուս խաղաղապահները կա՛մ չեն ուզում, կա՛մ չեն կարողանում։ Այստեղ պետք է մենք ուրիշ լուծումներ գտնենք»։

Քաղաքագետը նշեց, որ ՌԴ-ի համաձայնությամբ Ադրբեջանը ՀՀ-ից միջանցք է պահանջում։

Զոլյանը նկատեց նաև, որ ռուս խաղաղապահների հնարավորությունները ստեղծված իրավիճակում մեծ չեն։ ՌԴ-ն կախման մեջ է Ադրբեջանից։

Ամենից շատ դիտված