Արցախի խորհրդարանը պահանջել է ՄԱԿ անվտանգության խորհրդին՝ նիստ գումարելու ստեղծված իրավիճակի առիթով։
Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Սիրանույշ Սահակյանն ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առումով ներկայացված է ամեն բան՝ ավելի պարզ ընթացակարգով.
«Հնարավոր է նաև միջնորդավորված, ՀՀ դիմումի հիման վրա գրված լինի, առհասարակ, եթե խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող իրավիճակ է, սա այն հարցերից է, որի առնչությամբ պետք է հրավիրվի ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ քննարկումներ իրականացնելու նպատակով։ Իհարկե շատ կարևոր է, թե օրակարգում ինչպիսի հարց կդրվի, և դրա արդյունքում ինչ որոշումների կայացման ակնկալիք կլինի, երբեմն խնդիրը կարող է քննարկվի, բայց փաստացի ոչ մի որոշում չիրականացվի, ու կան ընթացակարգեր, որի պարագայում նաև հատուկ գլխի իրավասությունների ներքո ՄԱԿ –ի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում, իսկ ԵՄ-ն կարող է առաջ բերել հետևանքներ, կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի իրացում կամ միջազգային ուժերի տեղակայում, և բնականաբար, այն Արցախ տեղափոխելու նպատակահարմարությունն է՝ ԵՄ նախաձեռնությամբ, որից հետո կարևոր նշանակության հարց է, թե ինչ ընթացակարգով է քննարկվելու և ինչ բնույթի որոշումների կայացման ընթացակարգ է կիրառվելու»։
Սահակնի խոսքով՝ ՀՀ-ում ու Արցախում ևս պետք է հրավիրվի ՄԱԿ ԱԽ նիստ, որովհետև անվտանգային լուրջ սպառնալիքներ կան. «Սակայն չեմ կարծում , որ դա զսպող նշանակություն ունի Ադրբեջանի համար, մենք այստեղ միջազգային ներգրավվածությամբ և միջազգային կառույցների սպառնալիքների ներքո պետք է կանխենք ուժի գործադրումը, իսկ այդ ուժի սպառնալիքն իրական է ավելի, քան նախորդող դեպքեր»։