Ռուս մարմնավաճառներ հայտնաբերվել են, բայց հաշվառման չեն վերցվել. ՀՀ ոստիկանություն
copy image url

Ռուս մարմնավաճառներ հայտնաբերվել են, բայց հաշվառման չեն վերցվել. ՀՀ ոստիկանություն

Ներքին 2 տարի առաջ - 18:40 13-12-2022
Օրեր առաջ Oragir.News-ը հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ ճշտելու, թե ռուս մարմնավաճառներ ու կավատներ այս տարի հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո, ապա քանի դեպք է եղել։

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2022 թ-ի ընթացքում ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ կավատության դեպքեր չեն արձանագրվել, պոռնկությամբ զբաղվող ազգությամբ ռուս կամ ՌԴ քաղաքացիներ հաշվառման չեն վերցվել։

Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ոսստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից հայտնաբերվել և ՀՀ քննչական կոմիտե է ներկայացվել ազգությամբ ռուս 9 մարմնավաճառ։

Ամենից շատ դիտված