«Նարեկացի արվեստի միության համար մեծագույն պատիվ է շփվել այնպիսի տաղանդավոր, հիանալի արվեստագետների հետ, որոնք ապրելով Սփյուռքում՝ այս դեպքում Ֆրանսիայում, իրենց սիրտն ու հոգին կապված է Արցախի և Հայաստանի հետ։ Այսպիսի տաղանդավոր մարդիկ են Նարե Թադևոսյանը և ֆիլմի ռեժիսոր Նարեկ Ոսկանյանը, որոնց հետ արդեն բավական երկար ժամանակ է՝ համագործակցում եմ»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Նարեկացի արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը՝ խոսելով ֆիլմի ստեղծման գաղափարի, Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին։
Հարությունյանը նշեց, որ ֆիլմում անդրադարձ է կատարվել նաև Արցախում գտնվող ճարտարապետական կառույցներին, որոնք այսօր, ցավոք սրտի, կորցրել ենք։