Ստեփանակերտում ընթանում է «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկումը. ՈւՂԻՂ

Ուղիղ եթեր Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:18 10-12-2022
Ստեփանակերտում տեղի է ունենում «Լույս թունելի վերջում» հարթակի երրորդ քննարկումը՝ «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» խորագրի ներքո:

Քննարկվելու են Արցախի ու արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները՝ բանակցային գործընթացները, լարվածությունը շփման գծում, Դեկտեմբերի 10-ի խորհուրդը` 31 տարի առաջ ու այսօր, աշխարհի հետ առնչությունների ընդլայնման Արցախի հեռանկարներն ու նոր վերածննդի բանաձևը:

Ելույթներով հանդես կգան «Վերածնվող Հայաստան» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները, հրավիրված փորձագետներ:

Քննարկումից հետո տեղի կունենա «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի «Ճոճանակ. Արցախյան հակամարտություն. 30 տարվա աղմուկն ու լռությունը, բանակցություններ և ոչ միայն...» գրքի շնորհանդեսը:

Ամենից շատ դիտված