Երգչուհի Սիրուշոն, ով այս օրերին ԱՄՆ Գլենդել քաղաքում է՝ ներկայացնելու իր «Պռեգոմեշ» հավաքածուն, ինստագրամյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ռաբիզ ոճի երգ երգում։
Մշտապես բարձրաճաշակ երաժշտություն պրոպագանդող երգչուհին զարմացրել է իր հետևորդներին՝ երգելով երգիչ Արկադի Դումիկյանի «Սարերով-ձորերով» երգը։