Լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը․ քաղաքապետարան
copy image url

Լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը․ քաղաքապետարան

Ներքին 2 տարի առաջ - 19:22 08-12-2022
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկել է Երևանյան լճի լիարժեք մաքրումը: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կառուցման 1970 թվականից ի վեր լճում երբևէ այս ծավալի մաքրման գործընթաց չէր եղել: Ընդհանուր առմամբ, ավելի քան 12 հազար խմ աղբ է դուրս բերվել:

«Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը:

«Նոյեմբերի 28-ից սկսել ենք այստեղ աշխատանքները: Այժմ Բագրատունյաց պողոտայից դեպի Շենգավիթ հնարավայր ընկած հատվածում ենք: Այստեղ գործը վերջացնելուց հետո պետք է անցնենք նաև դիմացի ափ: Ամեն օր 10-12 բեռնատար աղբ ու տիղմ է տեղափոխվում»,-ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը:

Այնտեղ, որտեղ տեխնիկայի աշխատանքն անհնարին է, աղբը հավաքվում է ձեռքով: Բայց և այնպես, լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքպետարանի հավաստմամբ՝ աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են: Այս տարի նաև եղեգները չորացնելու ծավալուն գործ է արվել ավելի քան 8 հա տարածքում: Հաջորդ տարի գործընթացը կշարունակվի: Մինչ այդ տեխնիկան բացում է ճահճացած հատվածները:

«Այստեղ տիղմի հաստությունը որոշ տեղերում 4-5 մետր է: Մինչև հիմա լիճը տիղմից չէր մաքրվել, այնպես որ, անգամ այսքան ջանք թափելուց հետո մեր աշխատանքը տեսանելի չէ այնպես, ինչպես կցանկանայինք»,- ասում է Հովհաննես Մանուկյանը:

Ըստ աղբյուրի՝ լճի մաքրմանը զուգահեռ կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կշարունակվի նաև ափամերձ տարածքում հանգստի գոտու շինարարությունը:

Ամենից շատ դիտված