6000 անցք է, առանձին-առանձին կվերականգնվի, սա անբովանդակ թեմա է. Վահրամ Դումանյան
copy image url

6000 անցք է, առանձին-առանձին կվերականգնվի, սա անբովանդակ թեմա է. Վահրամ Դումանյան

Ներքին 2 տարի առաջ - 12:59 08-12-2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին՝ արդեն ունե՞ն տեղեկություն,թե ամանորյա լուսավորության աշխատանքների իրականացման հետևանքով պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի վնասված հատվածներն ինչպես են վերականգնելու, ասաց․

«Խնդրում եմ, եկեք մի քիչ ավելի բովանդակային, լուրջ հարցեր տվեք, այդ անցքերի մասով աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի պատվերով, պարոն Ավինյանն էլ է ասել, և ես էլ կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն, կփակեն անցքերը։ Մեր նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, մենք հարյուրամյա պատմամշակութային ժառանգության արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր, 6000 անցք է, առանձին-առանձին կվերականգնվի, սա անբովանդակ թեմա է»։

Ամենից շատ դիտված