Այն օրենքով չի կարգավորվում, նախարարության ներսուն նախարարի հրամանով կարգավորվող հարց է։ Բայց այո՛, հնարավոր է ընտրել ծառայության վայրը։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին ի պատասխանե ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում: Եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել, և ղեկավարությունը կընդառաջի, նա իր հետագա ծառայությունը կիրականացնի իր բնակավայրին մոտ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ աշխատանքներ են տանելու մեխանիզմն առավել պարզ մատուցելու համար․ «Մի բան հստակ է, այո՛, հնարավորություն կա պայմանագրային դառնալուց հետո վերադառնալ բնակավայրին մոտ և հետագա 5-ամյա ծառայությունն անցկացնել այդ զորամասում և պաշտպանել իր մարզի, իր բնակավայրի սահմանները»։