ԵԱՀԿ առաքելությանը Կիևի կողմից վերահսկվող Ստանիցիա Լուգանսկայայում թույլ չեն տվել մոտենալ արկի ընկնելու վայրին
copy image url

ԵԱՀԿ առաքելությանը Կիևի կողմից վերահսկվող Ստանիցիա Լուգանսկայայում թույլ չեն տվել մոտենալ արկի ընկնելու վայրին

Արտաքին 3 տարի առաջ - 10:53 19-02-2022
ԵԱՀԿ դիտորդներին թույլ չեն տվել մոտենալ Կիևի կողմից վերահսկվող Դոնբասի Ստանիցիա Լուգանսկայայի արկի հարվածից տուժած մանկապարտեզի տարածքին: Այս մասին հաղորդում է «Ստրանա.ua»-ն՝ հղում անելով առաքելության զեկույցին։

«Իրավապահ մարմինների աշխատակիցը դիտորդներին թույլ չի տվել մոտենալ դեպքի վայրին՝ պատճառաբանելով, որ հետաքննություն է ընթանում»,- ասվում է փաստաթղթում։

Փետրվարի 17-ի առավոտյան Ստանիցա Լուգանսկայայում՝ զորքերի սահմանազատման գծից ոչ հեռու, հրետանակոծության է ենթարկվել մանկապարտեզն ու երկաթուղային հարթակը։

«Ռուսական ռազմական ներխուժման» ակնկալիքների ֆոնին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը ՌԴ-ին մեղադրել է Կիևի կողմից վերահսկվող Ստանիցա Լուգանսկայայի գնդակոծման մեջ:

ԼԺՀ-ն հաղորդել է, որ Կիևը արտասահմանյան լրատվամիջոցների է հրավիրել Դոնբասի իր կողմից վերահսկվող հատված՝ Ստանիցա Լուգանսկայա, Շչաստյա և Կրիմսկայա բնակավայրեր։ Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոյի խոսքով, ժամանած լրագրողները կոչված են «ճիշտ լույսի ներքո» լուսաբանել Ուկրաինայի ուժայինների հարձակողական գործողությունը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի