Քաղաքապետն ընդունում է՝ զարգացման առանձնահատկություն ունեցողների համար Երևանն անհարմար է
copy image url

Քաղաքապետն ընդունում է՝ զարգացման առանձնահատկություն ունեցողների համար Երևանն անհարմար է

Ներքին 2 տարի առաջ - 21:16 05-12-2022
Զարգացման առանձնահատկություն ունեցողների համար այս քաղաքը, ընդունում եմ, որ անհարմար է։ Հետաքրքիր առաջարկ է, անպայման կներառենք, որ բակային տարածքներում դեռահասների համար էլ ճոճանակ լինի։ Այս մասին «Ազատության» եթերում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով օգտարիրոջ առաջարկին՝ խաղահրապարակներում տեղադրել ճոճանակներ նաև դեռահասների համար․ «Оրինակ, աուտիզմ ունեցող դեռահասների ամենասիրելի զբաղմունքը ճոճորվելն է, իսկ ճոճորվելու համար այլ թաղամաս գնալն այնքան էլ հարմար չէ»,- գրել էր օգտատերը։

Քաղաքապետը չնշեց, թե հաշմանդամություն ունեցող անձանց՝ Երևանում բախվող խնդիրների քանի տոկոսն է կարողացել լուծել իր պաշտոնավարման ընթացքում, բայց թվարկեց միջոցառումները, որոնք իրականացրել են․ «Մենք մանկապարտեզներ ենք վերանորոգում, փորձում ենք այնպես անել, որ շարժողականություն ունեցող անձանց համար մատչելի լինի, ձեռք ենք բերում ավտոբուսներ, բոլոր ավտոբուսները նախատեսված են սայլակով մարդկանց երթևեկելու համար»։