ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմի կամուրջ, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը նրան զեկուցել է վերանորոգման աշխատանքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պետության ղեկավարը նստել է ղեկին և անձամբ մեքենայով անցել կամրջով։
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին։ Ռուսական իշխանությունների գնահատմամբ՝ դրա հետևում ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։