Ընթանում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակիչը։
Ներկայացնում ենք առաջիկա՝ Ճապոնիա - Խորվաթիա հանդիպման վերաբերյալ Արման Առաքելյանի կանխատեսումը․
«Քառորդ եզրափակչի ուղեգիր կվաստակի Խորվաթիայի հավաքականը՝ լրացուցիչ ժամանակում։ Ճապոնիայի ընտրանին կարող է դիմադրել և ոչ-ոքիով վարտել հանդիպման հիմնական ժամանակը։ Սակայն Խորվաթիայի ընտրանին, այնուամենայնիվ, դուրս կգա հաջորդ փուլ»։
Ճապոնիա - Խորվաթիա հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 19։00-ին է։