Կյանքից հեռացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը
copy image url

Կյանքից հեռացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը

Ներքին 2 տարի առաջ - 21:24 04-12-2022
Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նվիրյալ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին:

Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 5֊ին, Սուրբ Նշան եկեղեցում. ժամը 17:00։

Հուղարկավորությունը դեկտեմբերի 6֊ին ժամը 13:30։

Համազասպ Հակոբի Խաչատրյանը ծնվել է 1952 թ., հուլիսի 15-ին, Լենինականում:

Ամենից շատ դիտված