Վաղը չզարմանաք, երբ նույն «բնապահպանները» կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները․ Արման Աբովյան
copy image url

Վաղը չզարմանաք, երբ նույն «բնապահպանները» կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները․ Արման Աբովյան

Ներքին 2 տարի առաջ - 14:54 03-12-2022
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին Բերձորի միջանցքի արգելափակված հատվածում տեղի են ունենում բանակցություններ ռուս խաղաղապահների և իբր «խաղաղ» ադրբեջանցիների միջև... տեղում են նաև Արցախի իշխանությունների ներկայացուցիչները։

Ակնհայտ է, որ ճանապարհը փակել են ադրբեջանցի զինծառայողները, որոնք քաղաքացիական հագուստով ձևանում են «ադրբեջանցի բնապահպաններ»։

Իմիջայլոց՜, վաղը չզարմանաք, երբ նույն «բնապահպանները» կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները։

Իսկ մենք շարունակենք քննարկել տոնածառի բարձրությունը և տնտեսության զարգացումը։

Ապագա Կա՛»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված