Հարևանի 14-ամյա որդին դանակահարել էր 35-ամյա տղամարդուն
copy image url

Հարևանի 14-ամյա որդին դանակահարել էր 35-ամյա տղամարդուն

Ներքին 2 տարի առաջ - 10:04 03-12-2022
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 35-ամյա տղամարդու:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի միջանցքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր հարևանի 14-ամյա որդին, երբ նա ձեռքերով հարվածներ էր հասցրել պատանու մորը:

14-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված