Բաքվի սադրիչ գործողությունները և ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ագրեսիաներն անընդունելի են. ԱԳ նախարար
copy image url

Բաքվի սադրիչ գործողությունները և ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ագրեսիաներն անընդունելի են. ԱԳ նախարար

Ներքին 2 տարի առաջ - 17:38 01-12-2022
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լեհական Լոձ քաղաքում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ:

Զրուցակցիների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:

Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները` ընդգծելով Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունների ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ագրեսիաների անընդունելիությունը:

Հայկական կողմը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը:

Երկուստեք կարևորվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի