Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը
copy image url

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը

Ներքին 2 տարի առաջ - 17:30 30-11-2022
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը:

Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:
Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:

Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի