Ովքեր են փոխարինելու մանդատը վայր դրած պատգամավորներին Ազգային ժողովում
copy image url

Ովքեր են փոխարինելու մանդատը վայր դրած պատգամավորներին Ազգային ժողովում

Ներքին 2 տարի առաջ - 12:28 30-11-2022
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Արդյունքում, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում պատգամավորական մանդատները։

Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, մանդատները վայր դրած պատգամավորներին, փոխարինելու են նախընտրական ցուցակի 37-րդ համարի ներքո հանդես եկող անկուսակցական Ռուբեն Մելքոնյանը, 38-րդ համարի ներքո հանդես եկեղ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և անկուսակցական , 40-րդ համարի ներքո հանդես եկող Սայաթ Շիրինյանը։

Նշենք, որ ընտրացուցակի 39-րդ համարը Մարիա Պետրոսյանն է, բայց, քանի որ նա Վահե Հակոբյանի կնոջ քույրն է և «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, ուստի, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի վերցնել մանդատը։

Ամենից շատ դիտված