Երևանում կազինոներ կբացվեն, որոնք անապահով խավի խաղադրույքների վրա աչք չեն դնի. Փաշինյան
copy image url

Երևանում կազինոներ կբացվեն, որոնք անապահով խավի խաղադրույքների վրա աչք չեն դնի. Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 14:44 24-11-2022
4 տարվա երկարատեւ եւ համառ պայքարից հետո մենք կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա բուքմեյքերներ եւ օնլայն կազինոների ոլորտում ունենք պետական տուրք տարեկան 600 մլն դրամի չափով: Հիմա մենք ասում ենք՝ այդ գումարը մուծում եք, աշխատում եք՝ շատ լավ, բայց ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար պետք է լրացուցիչ 75 մլն դրամ տուրք վճարեք: Սա ազնիվ է, որովհետեւ կախված նրանից, թե որքան հաջողակ է տվյալ ընկերությունը, համապատասխանաբար ավելանում է գումարի չափը»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումներով խաղերի հաշվարկման եւ հարկման նոր համակարգ:

«Հաջորդ խնդիրն այն է, որ մենք այսօր ունենք կարգավորումներ, որ կազինոներ գործելու հնարավորություն տվել ենք որոշակի տեղանքներում: Բայց նաեւ 100 մլն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա բացել կազինոներ: Ֆիննախում քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, թե ինչպես ենք հաշվարկելու, թե արդյոք 100 մլն դոլարի ներդրում է արված։ Օրինակ, արդեն Երեւանում ազդակներ ունենք, որ 100 մլն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցում, որոնք նպատակ ունեն կազինո բացելու։ Բնականաբար, Երևանում բացվող խաղատները կլինեն ավելի այլ կարգի, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` մի քանի ամսվա ընթացքում կարող են նախագիծը շրջանառության մեջ դնել, թե ինչպես են ներդրումները հաշվարկվելու, որպեսզի չարաշահումներ չլինեն։

Նշենք, որ ըստ օրենքի՝ խաղատներ կարող են բացվել Երևանից 50 կմ հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի