Սուրեն Պապիկյանը ՀԱՊԿ նիստից հետո առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ
copy image url

Սուրեն Պապիկյանը ՀԱՊԿ նիստից հետո առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ

Ներքին 2 տարի առաջ - 09:41 24-11-2022
Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված