Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել
copy image url

Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:20 23-11-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։ Այս մասին Պուտինն ասել է այսօր՝ ՀԱՊԿ գագաթաժողովում իր ունեցած ելույթում։

Պուտինը դրական է գնահատել հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ կայացած եռակողմ հանդիպումը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցած բանակցությունները լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար՝ հիմնարար հարցերի շուրջ։

Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը վերահաստատել է իր հավատարմությունը 2020 և 2021 թվականների ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նա նշել է,որ սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այդ համաձայնագրերի հետևողական իրականացումը կնպաստի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք հուսով ենք, որ դա ի վերջո թույլ կտա խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև»,- ասել է ՌԴ նախագահը։

Ամենից շատ դիտված