Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծարանի հոդվածով քրեական գործ է հարուցվել․ ՀՀ գլխավոր դատախազություն
copy image url

Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծարանի հոդվածով քրեական գործ է հարուցվել․ ՀՀ գլխավոր դատախազություն

Ներքին 2 տարի առաջ - 14:52 21-11-2022
«Հետք»- ի հրապարակած՝ «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 28-ին հրապարակումն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

Հիշեցնենք, որ հոդվածի հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ուսումնասիրություն է ընթանում նյութում տեղ գտած փաստերի ուղղությամբ։

Հաղորդվել էր, որ Առողջապահության նախկին նախարար, այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։

«Ֆիշ ֆարմ Մենեջմենք» ՍՊԸ-ն հիմնվել էր դեռևս 2021 թվականի մայիսի 27-ին։ Այդ ժամանակ ընկերությունը հիմնադիրներն են եղել նախկինում նախարար Թորոսյանի տեղակալ Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը։

Ամիսներ անց բաժնետերերը փոխվել են։ Ընկերության 80 տոկոս մասնաբաժինը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին, 20 տոկոսը՝ Արագածոտնի մարզետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հորը՝ Սարգիս Թադևոսյանին։

Ամենից շատ դիտված