Թեժ գծով ստացված ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները. քաղաքապետ
copy image url

Թեժ գծով ստացված ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները. քաղաքապետ

Ներքին 2 տարի առաջ - 13:58 21-11-2022
Նայո՞ւմ եք ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունը: Նայո՞ւմ եք, որ վարչական շրջանները շատ դեպքերում թեժ գծերի ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանին, ասաց քաղաքապետա Հրաչյա Սարգսյանը:

Վահան Արսենյանն ընդունեց, որ լինում են նման դեպքեր և այդ ժամանակ իր ղեկավարած ստորաբաժանումից զանգահարում էն վարչական շրջաններ, կամ, անհրաժեշտության դեպքում, իր աշխատակիցներն են ահազանգի հետ կապված ուսումնասիրություններ կատարում և համագործակցում են վարչական շրջանների հետ:

«Չէ, էդ ընդհանուր բնույթի պատասխան է, այդպես չի լինում: Խնդրում եմ ուսումնասիրություն անեք։ Ես մի քանի պատասխան եմ նայել: Քաղաքացիների գրած ֆեյսբուքյան ահազանգերի պատասխանները ես անձամբ նայում եմ, հետո նոր տեղադրում ենք, այդտեղ, վարչական շրջաններ, պատասխանների հետ լուրջ խնդիր ունենք: Ես նայում եմ այն տրամաբանությամբ, որ եթե ես լինեմ քաղաքացի և դիմեի քաղաքապետարան, ինձ ո՞նց էին պատասխանելու»,-ասաց քաղաքապետը և քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Աբրահամյանին հանձնարարեց զեկուցել թեժ գծով ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունը կարգավորելու մեխանիզմները:

Հրաչյա Սարգսյանը նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց, որ բոլոր թեժ գծերի պատասխաններն իրենք հաստատեն, նոր ուղարկեն քաղաքապետարան:

Ամենից շատ դիտված