Արցախում ոստիկանությունն իրականացրել է հատուկ միջոցառումներ. հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ
copy image url

Արցախում ոստիկանությունն իրականացրել է հատուկ միջոցառումներ. հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ

Ներքին 2 տարի առաջ - 11:26 17-11-2022
ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, նոյեմբերի 16-ին ժամը 20։00-ից մինչև կեսգիշեր, համակարգի բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Ստորաբաժանումների պետերին ու վերակարգերի պատասխանատուներին ոստիկանության պետի առաջին տեղակալն ու շտաբի պետը տվել են համապատասխան հանձնարարականներ. Ծառայությունն իրականացնել ամենայն խստությամբ, խախտումներ արձանագրելու դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ։

Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։

Հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում`որոշակի քանակությամբ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք կամ զինամթերք։ Արձանագրվել են առանց վարորդական վկայականի և անսթափ վիճակում մեքենան շահագործելու դեպքեր։