Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պատմությունը վերաշարադրելու փորձերը նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանի Դաշնությունը։
«Համաշխարհային պատմությունը վերաշարադրելու, վերափոխելու մի շարք պետությունների փորձերը դառնում են ավելի ագրեսիվ և, մեծ հաշվով, ակնհայտ նպատակ ունեն մեր հասարակությանը պառակտել, մեզ զրկել ուղենիշներից, ի վերջո, թուլացնել Ռուսաստանը և ազդել նրա ինքնիշխանության վրա, իրականում՝ սասանել ինքնիշխանությունը»,- ասել է ՌԴ ղեկավարը: