Քաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում և ինչ-որ փուլում, իբր, ազատվում են ծառայությունից․ Պապիկյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:53 15-11-2022
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն առաջարկեց վերանայել օրենքն ու փոփոխություն կատարել․ «Նրանք, ովքեր Հայաստանում ընդունում են երկրորդ քաղաքացիություն, բայց չեն ապրել ՀՀ-ում, այսինքն իրենց քաղաքացիության երկրում ծառայել են, նրանց ազատենք նորից ՀՀ-ում ծառայելու պարտավորությունից»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ քննարկումներ ունեցել են, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ․ «Առաջարկի ընդունման պարագայում այն տարածվելու է նաև այնպիսի քաղաքացիների վրա, ովքեր ոչ միայն կապված են ՀՀ-ի հետ, քաղաքական գործիչներ էլ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, ստանում են քաղաքացիություն, և բնականաբար ինչ-որ փուլում, իբր, ազատվում են զինվորական ծառայությունից»։


Ամենից շատ դիտված